Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տևական ժամանակ է՝ նիկոլական իշխանությունը փորձ է անում տարբեր ձևերով հարձակվել ՀՅԴ-ի վրա՝ օգտագործելով բազում մեթոդներ, սակայն ձեռագիրը նույնն է․ փորձել մեղադրանքներ ներկայացնել՝ քաղաքական հալածանքների միջոցով»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իշխանություններն արգելում են նաև որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան, անհիմն խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ մարզային գրասենյակներում, ձերբակալում են կուսակցականներին՝ մեծ մասին 1-2 ամսով կալանավորելով։
«Այս տեմպը հիշեցնում է բոլշևիկյան ժամանակահատվածի առաջին շրջանը։ Ձերբակալումների և ճնշումների միջոցով փորձում են կորզել ինչ-որ բաներ, որոնք գոյություն չունեն։ Այն հրապարակային մեղադրանքները, որոնք հնչեցվում են և Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից փորձում է ներկայացնել, իրավապահ մարմիններն ամբողջ ծավալով լծված են դրանք ապացուցելու գործին։ Ողջ համակարգը լծված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վարկաբեկելուն»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր կալանավորվածի գործով փաստաբանները զբաղվում են։