Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումն ու ընտրել սննդամթերքը` ելնելով նաև դրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից: Որպես կողմնորոշիչ օրինակ հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետևյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ և սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերևային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների և քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի):
Հստակ պետք է իմանալ, որ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26-ի որոշման համաձայն՝ արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյացնող նյութերը և E924a, E924B որակի բարելավման նյութերը (ալյուրի և հացի): Ինչ անել, ցանկերո՞վ մտնել խանութ ու տասնյակ րոպեներ վատնել, թե՞ աչքին ընկածն ու գրպանին հարմար ապրանքը վերցնել ու գնալ: Որոշողը ինքը՝ սպառողն է: Նա ի վերջո այնքան գրագետ պիտի լինի այս ոլորտում, որ հասկանա՝ մսի՞ց պատրաստված երշիկ է ուտում, թե՞ օսլայով, սպիտակաձավարով, ալյուրով շաղախված երշիկանման ինչ-որ բան»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: