|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԱԾ-ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով չի զբաղվում: Այս մասին քիչ առաջ` կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկության մասին` նա նշեց, որ ԱԱԾ-ն իր մասով իր անելիքն արել է: Նա ընդգծեց, որ ԱԱԾ-ն ինչ որ տեղ ձեւական չի գնում, գնում է` հստակ տեղեկություններ ունենալով: «Մենք հենց այնպես գործողություն չենք անում»,- ասաց նա՝ արձագանքելով հարցին, թե հնարավո՞ր է խուզարկություններ լինեն Մանվել Գրիգորյանի հետ ենթադրյալ կապ ունեցող անձանց մոտ:
Հարցին` Գրիգորյանը հովանավորնե՞ր է ունեցել, Վանեցյանը պատասխանեց, որ քննությունն այդ հարցերին պատասխան կտա:
Հարցին, թե կարո՞ղ ենք փաստել, որ ԱԱԾ նախկին ղեավարոթյունը թերացել է, քանի որ տեղյակ չէր կարող չլինել սրա մասին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ենթադրություններով չի խոսում, տրամաբանությամբ չի խոսում, խոսում է փաստերով:
Նա նշեց, որ իրենք շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, ասաց, որ ԱԱԾ աշխատակիցները շատ ոգեւորված են, եւ որ հազարավոր քաղաքացիներ դիմել են ԱԱԾ` աշխատանքի ընդունվելու համար: