|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո Վլադիկավկազ քաղաքի բնակիչը կերակրափողի այրվածքներ է ստացել։ Աս մասին իր Telegram ալիքում հայտնել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
«Ցավոք սրտի, մի քաղաքացի, ով նախորդ օրը հանքային ջրի շշի մեջ եղած հեղուկը խմելուց հետո այրվածք էր ստացել կերակրափողում, մահացել է հիվանդանոցում։
Նշվում է, որ շշում հանքային ջրի փոխարեն քացախ է եղել։
Իրավապահ մարմինները և Ռոսպոտրեբնադզորը շարունակում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի որոշակի խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով։
«2024 թվականի փետրվարի 12-ին ստացված տեղեկատվության առնչությամբ, ըստ որոնց, Վլադիկավկազի բնակչուհին «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել, «Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է Ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։