կարևոր
6388 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-10 13:01
Քաղաքական

Իշխանությունը պետք է հրաժարվի պարգևավճարներից և տրանսպորտի գինը թողնի 100 դրամ. Մեսրոպ Մանուկյան

Իշխանությունը պետք է հրաժարվի պարգևավճարներից և տրանսպորտի գինը թողնի 100 դրամ. Մեսրոպ Մանուկյան

Երեւանի ավագանու Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվում էր տրանսպորտի թանկացման հարցը։

Հիշեցնենք, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետին առաջարկել էր հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից, որպեսզի դրա վերաբերյալ առաջարկությունները քննարկվեն, հետո նորից ընդգրկվի օրակարգում։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հարց է ուղղել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, թե ինչու գնագոյացման հստակ հաշվարկ չի կատարվել:

«100 դրամը պետք է մնա 100 դրամ, գործող իշխանությունը պետք է տարբերակներ գտնի և սուբսիդավորի ավել գինը, մի տարբերակը իշխանությունը կարող է հրաժարվել պարգևավճարներից»,-ասաց նա: