Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված գործընթացին.
«Սիրելի՛ երևանցիներ,
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։
Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել ավագանու առաջիկա նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»։