Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆԻ մասին է։
Մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում հաճախ ենք առիթ ունենում վերհիշել հայ ժողովրդի անցած ուղին: Եվ երիցս փաստում, որ Հայրենիքի անկախությունը մենք նվաճել ենք հարյուրավոր հայորդիների կյանքի գնով: Այն անհատների առաջնորդությամբ, որոնց ապրած կյանքը օրինակ է միշտ: Առաջին հանրապետության վերջին վարչապետը՝ Սիմոն Վրացյանը, մեկն էր նրանցից, ով պատմության տվյալ ժամանակահատվածի հասարակական -քաղաքական կյանքում նշանակալի դերակատարում ունեցավ։ Նրա գաղափարական թեզերը անժամանցելի են։ Նա սկզբունքային էր իր որոշումների մեջ և իր առաջադրած ծրագրերի իրականացման հիմքում դնում էր միասնականության գաղափարը։ Սիմոն Վրացյանի և ինչու չէ, նաև նրա գաղափարական ընկերների համար, անկախության նվաճումը ինքնանպատակ չէր, այլ հայ ժողովրդի ազգապահպանության միակ ուղին։ Եվ նա անվերապահ նվիրումով էր փորձում իրականացնել իրեն վստահած ցանկացած գործ։
Կյանքի վերջին տարիներին Սիմոն Վրացյանը ստանձնեց Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանի տնօրենի պարտականությունները։ Մեծ հայրենասերի համար սա ևս մեկ առիթ էր Հայրենիքից հեռու ապրող երիտասարդներին փոխանցել այն իդիալներ, որոնց ինքը հավատում էր։ Սիմոն Վրացյանի մասին ավելի կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։
#Համազգային_Երևան #Սիմոն_Վրացյան