կարևոր
5062 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-03 13:23
Քաղաքական

Խաղաղություն հաստատելու և պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է միևնույն բանը՝ պատրաստվել պատերազմի․ Խաչատուր Ստեփանյան

Խաղաղություն հաստատելու և պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է միևնույն բանը՝ պատրաստվել պատերազմի․ Խաչատուր Ստեփանյան

Հասարակության մեջ «խաղաղության» կողմնակիցների և «խաղաղասերների» կողմից կազմակերպված քարոզչական գրոհ է իրականացվում «պատերազմի կողմնակիցների» և «պատերազմասերների» դեմ։

Նախ՝ իրականությունը ցույց է տվել և շարունակում է ցույց տալ իրական խաղաղություն և իրական պատերազմ բերողներին, իրական խաղաղասերներին և իրական պատերազմասերներին։

Պատերազմին պատրաստվելը չի նշանակումլ պատերազմասեր լինել։ Պատերազմին պատրաստվելը նշանակում է չվախենալ պատերազմից։ Պատերազմից չվախեցողը պատերազմասեր չէ, նա է իրական խախաղաղասերը։

Պատերազմին պատրաստվողն ինք է ամենաքիչը պատերազմ ուզում։ Որովհետև նախ ինքը գիտի, թե ինչ բան է պատերազմը և ինչ գին է արժենում այն։

Անհնար է պատերազմից վախենալով, նվաստացած, կոտրված՝ խաղաղություն ունենալը։

Մարդկության բազմահազարամյա պատմության փաստումով՝ պատրեազմը, եթե լինելու է, կլինի անկախ խաղաղասերների և պատերազմասերների կամքից։ Այլ բան է, թե ով ինչպես է պատրաստվում պատերազմին և խաղաղությանը։ Խաղաղություն հաստատելու և պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ է միևնույն բանը՝ պատրաստվել պատերազմի։ Սա էլ է փաստվում պատմությամբ, նաև մեր պատմությամբ։

Եվ ուրեմն եթե խաղաղություն ես ուզում, մի խոսիր խաղաղությունից, այլ պատրաստվիր պատերազմի։ «Խաղաղասերի» քողի տակ մի՛ կոտրիր հայ մարդու մեջ պատերազմից չվախենալու կամքը, դա է խաղաղության գնալու ամենաճիշտ ճանապարհը։

Հ. Գ. 1

Աշխարհում չկա Շվեյցարիայից ավելի խաղաղասեր երկիր, բայց նա է ամենաշատը պատրաստ պատերազմի։

Հ․ Գ․ 2

Նկարում Նիկոլ Դումանն է, իրական խաղաղասերը։

 

Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ