կարևոր
4612 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-31 10:15
Քաղաքական

ՔՊ-ում անհանգիստ են փոփոխություններից․ «Հրապարակ»

ՔՊ-ում անհանգիստ են փոփոխություններից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սահմանադրությունը փոխելն ու նախաբանում Անկախության հռչակագրին հղում չտալը միակ բանը չէ, որ ծրագրում է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը ոչ միայն որոշել է չեղարկել Անկախության հռչակագիրը, այլեւ իր պատկերացրած չորրորդ հանրապետության սահմանադրությունը գրել զրոյից։ Չնայած Փաշինյանը թիմում բաց խոսակցություն չի ունեցել այդ մասին, սակայն խմբակցության իր էմիսարների միջոցով դիվանագիտորեն դրա լոբբինգն են սկսել, ինչն անհանգստություն է առաջացրել այն ՔՊ-ականների շրջանում, որոնք իսպառ զրկված չեն հայրենիքի զգացողությունից։

Վերջին օրերին իշխանական պատգամավորներն ակտիվորեն հարցազրույցներ են տալիս եւ պնդում, որ Անկախության հռչակագիրն այնքան էլ Հայաստանի եւ հայաստանցու մասին չէ, եւ նպատակն էլ հայոց պետականության վերակառուցումն ու ամրապնդումը չէ: Բայց ՔՊ-ի ներսում կա մի խումբ, որը դեմ է այս հակահայկական ծրագրին եւ փորձելու է զգուշորեն պայքարել դա կանխելու համար։ Եթե հանրային ըմբոստություն լինի, այս խումբն ավելի բաց հանդես կգա:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։