Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կարելի է անվանափոխություն անել, բայց մեջը փոփոխություն չլինի, կարելի է ունենալ դեմոկրատական կուսակցություն, որը բոլշևիկյան է. լրագրողների հետ զրույցում, խոսելով կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունների մասին, ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:
Ըստ նրա` կարևորագույն խնդիրը` լուստրացիան, այդպես էլ մնաց չլուծված, ուստի փոփոխություններից ինչ-որ բան ակնկալելը զուր է:
«Մեկը մյուսին եկավ փոխարինելու, իսկ հիմքը չփոխվեց: Այս դեպքում փոփոխություններից ինչ-որ ակնկալիք ունենալու համար կա\'մ պետք է ֆանտազյոր լինել, կա\'մ ուտոպիստ: Մեր հիմքը պետք է առողջ լինի, իսկ մենք տեսնում ենք, որ լավագույններին այստեղ ուղղակի փչացնում են: Ես մի երգ ունեմ` «Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից», այն շատ արդիական է մեր օրերի համար»,- ասաց Բայաթյանը:
Նրա կարծիքով` կարևոր է, որ երկրում օրենքները բոլորի համար լինեն, և եթե փոփոխություններ ենք ակնկալում, պետք է գան մարդիկ, ովքեր կաշառակերության, թալանի ախտով չեն տառապում: