|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Արարատ Միզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց կա: