|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանից նորա են ստացել այն մասին, որ անհրաժեշտ է գրանցել Բաքվում ռուսական մշակութային կենտրոնը (Ռուսական տունը)։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
«Առայժմ մենք կարող ենք միայն հաստատել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից նոտա է ուղարկվել մեր ԱԳՆ, որտեղ ասվում է, որ մեր ներկայացուցչությունը՝ Ռուսական տեղեկատվական և մշակութային կենտրոնը, որը հայտնի է նաև որպես Ռուսական տուն, պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ տեղական օրենսդրությամբ», - ասել է Պրիմակովը։ Նա պարզաբանել է, որ «դա սկզբունքորեն նախատեսված է միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է դեռևս 1997 թվականին»։
Պրիմակովի խոսքով՝ Մոսկվան միշտ պատրաստ է եղել Բաքվում գրանցել ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը, սակայն նրանց խնդրանքները մնացել են անպատասխան։