|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին:
Այս մասին «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել:
Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան:
Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։