Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԵԿՄ 12-րդ համագումարում ելույթ ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին:
Որպես բանակցություններին նոր ներգրավված մարդ, հարց է առաջադրել՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները։ Փաշինյանի խոսքով` ինքը այդպես էլ հստակ չի ստացել հարցի պատասխանը Վիեննայում
«Միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի կամ անընդունելի այդ սկզբունքները: Ասվում է, Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ինչպես ուզում է, մեկնաբանում է: Իսկ ես ասում եմ, որ դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը: Իսկ անլրջացումը սպառնում է ոչ թե մեկ կողմին, այլ ամբողջ գործընթացին», – ասաց Փաշինյանը, որպես օրինակ հավելելով, որ երկու պետությունների ղեկավարները համաշխարհային հանրության ուշադրության ներքո հանդիպում են, և սենյակից դուրս գալուց հետո այդ երկու պետությունների ղեկավարների պատմածները տրամագծորեն տարբերվում են իրարից։
Նշենք, որ այսօր ԵԿՄ համագումարում Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ: Քվեարկության արդյունքներով ընտրվեց 25-հոգանոց վարչություն, որի կազմում ընդգրկվեցին մասնավորապես․