կարևոր
4198 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-25 10:10
Հասարակություն

Ալավերդու ԴԱՀԿ բաժանմունքին խնդրել են ազատել տարածքը․ «Հրապարակ»

Ալավերդու ԴԱՀԿ բաժանմունքին խնդրել են ազատել տարածքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի Ալավերդու բաժանմունքը տեղակայված է ոչ թե պետական շենքում, այլ ինչ-որ մեկի սեփականությունը հանդիսացող տարածքում, որտեղ անմխիթար պայմաններ են։ Արդարադատության նախարարությունը դիմել է կառավարությանը, որպեսզի Ալավերդու ԴԱՀԿ-ի համար այլ տարածք հատկացնեն, քանի որ տարածքի սեփականատերը խնդրել է ազատել տարածքը։ Արդարադատության նախարարությունը ԴԱՀԿ բաժանմունքի պայմաններն այնպես է նկարագել, որ կարծես ոչ թե պետական փաստաթուղթ է, այլ «Կիսաբաց լուսամուտների» սցենար։

«Անշարժ գույքը գտնվում է անմխիթար վիճակում (մանրահատակի զգալի մասը, պատերը եւ առաստաղն ունեն նորոգման կարիք, ընդհանուր տարածքն ունի էլեկտրիֆիկացման, էլեկտրական լարերի մոնտաժման, ինչպես նաեւ ջեռուցման եւ խմելու ջրի համակարգերի, օդափոխության եւ հակահրդեհային համակարգերի մոնտաժման կարիք), որի պատճառով այդ տարածքում ծառայող աշխատակիցները ստիպված են իրենց աշխատանքը կազմակերպել (այդ թվում՝ քաղաքացիներին սպասարկել) անբարեկարգ աշխատանքային պայմաններում։  Ավելին, նշված հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, ով խնդրել է ազատել իրեն պատկանող վերը նշված տարածքը»,- ասված է արդարադատության նախարարության հիմնավորման մեջ։ Փաստորեն, այսքան տարի Ալավերդու ԴԱՀԿ-ն, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, կադաստրի թուղթ չի ունեցել։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։