Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ իշխանությունը փորձում է Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանից դարի կոռուպցիոներ կերտել, թե նա վատնում է համայնքի միջոցները, չարաշահումներ է թույլ տվել։ «Ապրելու երկրի» անդամ Ալավերդու համայնքապետի եւ Լոռվա ՔՊ-ական մարզպետի հակասությունները ծագել էին այն պահից, երբ մարզպետը համայնք էր գնացել, համայնքապետը չէր ուղեկցել նրան։
Մարզպետի հանձնարարությամբ ամիսներ առաջ ստուգումներ սկսվեցին: Երեկ Թամազյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է բացահայտվել դրանց արդյունքում։ «Ամեն դեպքում այն, ինչ իրենք ակնկալում էին, չհայտնաբերեցին»,- ասաց նա: Չնայած իշխանական civik.am-ը գրել էր․ «Սուբվենցիոն ծրագրով համայնքի եւ կառավարության բյուջեից հատկացված գումարով պիտի ջրագիծ փոխվեր, բնականաբար, նոր խողովակաշար պիտի անցկացվեր, սակայն նոր խողովակաշարի գնով հին խողովակներ են գնել ու փորձել «սղղացնել»։ Նույն բանն արել են որոշ տանիքների հետ կապված. տանիքի նոր ծածկի գնով հին ծածկ են գնել․․․ եղել են նաեւ 60 հոդվածի հողերի օտարման դեպքեր, պաշտոնների ապօրինի նշանակումներ, ֆինանսական այլ չարաշահումներ»։
Թամազյանի փոխանցմամբ՝ որոշ բացթողումներ արձանագրվել են, բայց դա բնորոշ է բոլոր համայնքներին։ Հետաքրքրվեցինք` Թամազյանը մասնակցե՞լ է Փաշինյանի` Լոռվա մարզ կատարած այցին: Ասաց` թեեւ մարզպետի հետ հարաբերությունները շարունակում են լարված մնալ, սակայն նախօրեին իրեն մարզպետարանից տեղեկացրել են այցի մասին․ «Սուբորդինացիան պարտադրում է, եւ ես, այո, ներկա եմ եղել, բայց նախարար Գնել Սանոսյանի այցի մասին չէին ասել, որը մի քանի օր առաջ էր եկել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում