կարևոր
3148 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-26 10:08
Քաղաքական

Ալավերդու ՔՊ-ն բոյկոտում է նիստերը․ «Հրապարակ»

Ալավերդու ՔՊ-ն բոյկոտում է նիստերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո ՔՊ-ն որոշել է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին։ Այստեղ քաղաքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ամենուր արդյունավետ կառավարումից ու պատասխանատվությունից խոսող ՔՊ-ն որոշել է բոյկոտով տապալել ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը, միայն այն պատճառով, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը չդարձավ համայնքապետ։ Համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը մեզ ասաց՝ ավագանու նիստերը կայանում են, քվորումի խնդիր չունեն, քանի որ իրենք ունեն 13+1 մանդատ (մեկը ՀԱԿ-ինն է), իսկ ՔՊ-ն 13 մանդատ ունի, եւ նրանց չներկայանալով, միեւնույն է, նիստերի բնականոն աշխատանքը չի խաթարվում։

«Դեռեւս 2 նիստ է եղել, երկուսին էլ չեն ներկայացել։ Բայց էդ երկու նիստն անցել է բնականոն ձեւով»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե 14 անդամն էլ ներկա լինի նիստին, խնդիր չի լինի, խնդիր կառաջանա, եթե նրանց 14 անդամից որեւէ մեկը բացակայի։ ՔՊ-ի հույսն էլ, հավանաբար, դա է, որ կկարողանան գոնե 1 անդամի «իրենցով անել» ու տապալել քաղաքի կառավարումը։ Իսկ ՔՊ-ականների հետ փորձե՞լ եք խոսել, թե ինչու չեն ներկայանում նիստերին։ Թամազյանն ասաց․ «Մենք հրապարակային ասել ենք՝ պատրաստ ենք աշխատել ի շահ համայնքի․ ուրիշ ոչ մի բան էս պահին չեմ կարող ասել։ Կարող է հետո ներկայանում են՝ նորմալ անցնում է, սպասենք հաջորդ նիստին՝ ամսի 31-ին է լինելու, պարզ կլինի էդ ժամանակ»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։