| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4306 դիտում,
        
            4306 դիտում,  1 տարի առաջ - 2024-01-24 16:45
            1 տարի առաջ - 2024-01-24 16:45  
         
                
            Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։
«Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի երկարաժամկետ խնդիրները հասցեագրելու համար։ Միևնույն ժամանակ, անցած սեպտեմբերի իրադարձությունների հետևանքով Հայաստանի աճող և հրատապ կարիքները պետք է պատշաճ և համարժեք լուծում ստանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կիպրոսի նախագահը։
Նա հայտարարել է, որ Կիպրոսն աջակցում է ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խաղաղ գործընթացին, ինչն, անկասկած, նպաստելու է տարածաշրջանի երկարաժամկետ կայունությանն ու զարգացմանը։
«Նման զարգացումը դյուրացնելու և խրախուսելու ցանկացած խթան պետք է լինի հավասարակշռված և մանրակրկիտ պլանավորվի ու իրականացվի»,- ասել է նա: