|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում` պատերազմի միջոցով հարցեր լուծել:
Հիմա կրկին հիշել է փաստաթուղթը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է:
Ադրբեջանի գործելաոճը նույնն է` սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել` «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել»: