կարևոր
2392 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-28 16:42
Քաղաքական

Ցանկացած տնտեսական օրակարգ ընթանում է քաղաքականին զուգահեռ. Անդրեյ Չուպրիգինը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, համաշխարային տնտեսության ու քաղաքականության ավագ դասախոս, Միջազգային գործերով ռուսական խորհրդի փորձագետ Անդրեյ Չուպրիգինը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը շարունակում է ընկալել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) որպես տնտեսական միավորում, որը չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ։

«Փաշինյանն այժմ իրեն երկու տիրոջ ծառայի պես է պահում: Գուցե սա չափազանց կոպիտ է հնչում, բայց մենք դա նկատի ունենք փոխաբերական իմաստով: Մի կողմից, նա արդեն բազմիցս հերոսական հայտարարություններ է արել, որ Մոսկվան չի կատարում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, քիչ էր մնում իրեն բախտի քմահաճույքին թողներ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը իսկապես հասկանում է, որ Բրյուսելը շատ ավելի հեռու է, քան Մոսկվան, իսկ Բրյուսելը, կոպիտ ասած, չունի որևէ հատուկ գործիք՝ դժվար պահին Հայաստանին օգնության հասնելու համար։ Ուստի ռազմավարական տեսակետից դժվար թե իմաստ ունենա ամբողջովին խզել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ցանկացած տնտեսական օրակարգ, այսպես թե այնպես, ընթանում է քաղաքականին զուգահեռ»,- նշել է Չուպրիգինը։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին ապացուցել, որ «ընտանիքից ոչ մի տեղ չի հեռանում, և ցույց տալ Բրյուսելին, որ երթով գնում է նրանց ուղղությամբ»

«Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող ճիշտ երկխոսություն հաստատել Բաքվի հետ և անընդհատ օգնականներ է փնտրում թե՛ Եվրոպայում, թե՛ Մոսկվայում, թե՛ Թուրքիայում, բայց չի գտնում։ Եվ ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն անգիտակցաբար իրեն ամուսնական տարիքի աղջկա պես է պահում և փնտրում է, թե ով կարող է ամենաշատը որպես օժիտ առաջարկել։ Այսօր մի բան է ասում, վաղը՝ մեկ այլ բան, իսկ մյուս օրը գալիս է Սանկտ Պետերբուրգ և ասում, որ եկել է տնտեսության մասին խոսելու։ Բայց տնտեսության մասին խոսել չի լինի, էլ չեմ խոսում քաղաքականության մասին, քանի որ սրանք երկու քույրեր են, որոնք քայլում են ձեռք-ձեռքի տված տված»,- եզրափակել է Չուպրիգինը։