Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերանշանակվեց տիպիկ նիկոլական կադր․ ձախողել է իրեն վստահված ոլորտը, մխրճված է ֆինանսական մեքենայությունների մեջ, ոչնչացնում է հայկական ֆուտբոլի ապագան։ Եվ ամենակարևորը՝ տարիներ շարունակ պրոթուրքական ու պրոադրբեջանական քարոզով է զբաղվել՝ աչքի ընկնելով հակաարցախյան ու հակահայաստանյան տեսակետներով։
Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ նման մեկը մնացել է իր պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանից ինչո՞վ է պակաս։
Համ էլ՝ կադրային հարցում հերթական անգամ գործեց խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը։ Կարևորվեց ոչ թե արդյունավետությունը և պրոֆեսիոնալիզմը, այլ թայֆայականությունը։ Բնականաբար՝ 2050–ին աշխարհի և/կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու բենդերական ծրագրի շրջանակներում։
Ձուկը գլխից է հոտած։
Հ․Գ․։ ՀՖՖ նախագահի «ընտրությունը» ցույց տվեց, որ մեր ֆուտբոլում 3 սուբյեկտ է կարողացել բարձրաձայն ասել, որ «թագավորը մերկ է» ու դեմ քվեարկել դիլետանտիզմին, թալանին ու անամոթությանը։ Մյուսների մոտ «Ապագա կա» վիճակ է։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ