կարևոր
592 դիտում, 17 ժամ առաջ - 2024-12-11 10:24
Հասարակություն

Սարսափում են ազատ խոսքից․ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի կողմից Անժելա Թովմասյանին դատի տալու մասին

« «Հայելի» ակումբը կարևոր դերակատարում ունի մեր հասարական-քաղաքական կյանքում․ ակումբի հինադիր Անժելա Թովմասյանի դեմ այս արշավը իշխող խունտայի կողմից հստակ ցուցում է»,-այս մասին դատարանի բակում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հատկանշելով , որ այն ին կատարվում է ազատ խոսքը լռեցնելու դրսևորում է․ «Սարսափում են ազատ խոսքից»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր  Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:

Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։