կարևոր
19444 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 13:03
Քաղաքական Տարածաշրջան

Ալիևի ռեժիմը նախապատրաստվում է ընտրությունները կեղծելուն

Ալիևի ռեժիմը նախապատրաստվում է ընտրությունները կեղծելուն

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրել է Իլհամ Ալիևի թեկնածությունը։

«Այսօրվա որոշումը պետք է արտացոլի նաև ադրբեջանական ժողովրդի դիրքորոշումը։ Այս առումով անհրաժեշտ է որոշում կայացնել առաջիկա ընտրություններում Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրելու մասին»,- ասել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ, փոխվարչապետ Ալի Ախմեդովը։

Ադրբեջանում, ըստ իրենց սահմանադրության, ընտրությունները տեղի են ունենում 7 տարին մեկ անգամ։ Արդեն 20 տարի երկրի կառավարման ղեկը զավթած Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամնեկտը լրանալու էր 2025-ին, սակայն Բաքվի բռնապետը շտապեց և մինչ օրս չի հայտնել վաղաժամ ընտրություն նշանակելու պատճառները։

Ալիևը հավանաբար հաշվի է առել Արցախում ձեռք բերված հաջողությունների հաշվին ժողովրդի ոգևորությունը և ընտրությունների՝ մեկ տարի շուտ նշանակելու պատճառներից մեկը հենց ադրբեջանցի ժողովրդի էյֆորիան է։ Ադրբեջանում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ  Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելուց հետո Ալիևն ունի բնակչության ամենաբարձր աջակցությունը։ Ու չնայած այդ հանագամանգին Ադրբեջանի ընդդիմադիր փորձագիտական դաշտը վստահ է՝ Ալիևն ամեն բան անելու է իր դիրքերն ավելի ամրապնդելու, ըդդիմությանն ավելի հեռուն ուղարկելու և ընտրակեղծիքներով 80 և ավելի ձայներ ստանաոլւ համար։

Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քարիմլին, տեղեկանալով արտահերթ նախագահական ընտրությունների մասին, Ֆեյսբուքյան գրառում էր կատարել նշելով՝ Ալիևի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը, առանց որևէ հանրային քննարկման, նշանակում է, որ ռեժիմը նախապատրաստվում է այս ընտրությունները կեղծելուն։

Նա պնդել է, որ վերջին ամիսներին ընդդիմադիրների և լրագրողների ձերբակալությունների աճը կարելի է բացատրել հենց այդ կեղծիքների նախապատրաստմամբ։ Իսկ ընտրությունների հանկարծակի լինելը ընդդիմությանը զրկում է դրանց պատրաստվելու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային։

Ալիևն առաջին անգամ նախագահ է ընտրվել նրա հոր՝ Հեյդար Ալիևի (որ երկիրը ղեկավարել է 1993-ից 2003 թվականներին) մահից երկու ամիս առաջ՝ 2003 թվականի հոկտեմբերին։ Այդ ընտրություններում նա հավաքել է ավելի քան 76%, իսկ նրա մրցակից, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը՝ գրեթե 14 տոկոս։ Այդ ժամանակվանից Ալիևը շարունակաբար ղեկավարել է Ադրբեջանը։

Երբ արդեն 2008 ին Ալիևը 88% ձայնով վերընտրվեց երկրի նախագահ,Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, ըստ որի թույլ տրվեց, որ նույն անձը երկու անգամից ավել հնարավորթյուն ունենա լինել պետության ղեկավար։

2018-ի նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին. դրանք ի սկզբանե նախատեսված էին հոկտեմբերի 10-ին, սակայն Ալիևի հրամանագրով այն տեղի ունեցավ ապրիլի 11-ին։ Ալիևը հավաքելով ձայների ավելի քան 86%-ը վերընտրվեց և չորրորդ անգամ վերահաստատեց բռնապետական կարգերն Ադրբեջանում։

2019-ին էլ Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտորությունները և խայտառակ ընտրախախոտւմներով Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ստացավ ձայների 53%-ը՝ խորհրդարանում ստանալով 125 տեղից 70-ը։

Այն, որ ընտրությունները անցնելու են լուրջ ընտրակեղծիքներով և Ալիևը ևս 7 տարի ստանձնելու է Ադրբեջանի կառավարման ղեկը՝ համոզված են թե՛ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը, թ՛ե վերլուծաբանները։ Ալիևը պայքարելու է ինքն իր դեմ և այդ պայքարում որ Ալիևն էլ հաղթի, Ադրբեջանում բռնապետությունն ու աղքատությունն իրենց դիրքերը չեն զիջելու։

Անի Նահապետյան