Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Azatutyun.am-ը հայտնում է, որ Ֆրանսիա - Ղարաբաղ բարեկամության խումբը հեղինակավոր «Լը մոնդ» ֆրանսիական օրաթերթում հանդես է եկել մի հայտարարությամբ, որում կոչ է արել տապալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը: Կոչը ստորագրել են խումբը կազմող 3 տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
Ֆրանսիա - Ղարաբաղ բարեկամության խումբը, որը ստեղծվել է 2013 թվականի մարտին Մինսկի խմբի գործունեությանը նպաստելու, Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու և տարածաշրջանի ժողովուրդների միջև շփումներ հաստատելու նպատակով, կազմված է 3 տասնյակ պատգամավորներից, քաղաքապետերից և սենատորներից:
«Չի կարելի պարտադրել Ղարաբաղի պես դեմոկրատական կարգ ունեցող մի պետության քաղաքացիներին վերադառնալ ամբողջատիրական կարգ ունեցող Ադրբեջանի տիրապետության տակ», - գրել են խմբի անդամները կոչում՝ շեշտելով, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: