կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 13:45
Տարածաշրջան

Ադրբեջանցի մայրերը պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը՝ իրենց որդիների կյանքի գնով բռնապետական ռեժիմը պահպանել ձգտելու համար

Ադրբեջանցի մայրերը պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը՝ իրենց որդիների կյանքի գնով բռնապետական ռեժիմը պահպանել ձգտելու համար

Հոկտեմբերի 13-ին Facebook սոցիալական ցանցում կոչ է տարածվել մի խումբ ադրբեջանցի մայրերի կողմից, որոնք կարծում են, որ սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևի սանձազերծած պատերազմի իրական նպատակը Ալիևի բռնապետական և կոռումպացված ռեժիմի պահպանումն է. հայտնում է talyshistantimes.com կայքը։

Նրանց խոսքով՝ ադրբեջանցի երիտասարդները մահանում են, իսկ նրանց մարմինները նույնիսկ չեն տրվում ընտանիքներին: Այն փաստը, որ Ադրբեջանում սպանված և վիրավոր զինծառայողների թիվը պետական բարձր մակարդակով գաղտնի է պահվում, ցույց է տալիս, որ դա արվում է հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար:

Ադրբեջանցի մայրերը կոչ են անում հեռացնել Իլհամ Ալիևին Ադրբեջանի ղեկավարությունից, որպեսզի չվերացնեն հազարավոր ադրբեջանցի երիտասարդների կյանքը: «Անկասկած, ոչ միայն սպանված և վիրավոր զինծառայողների մայրերը, այլ նաև հասարակության այլ խմբերի ներկայացուցիչներ կհարցնեն պարոն Ալիևին, թե ինչի՞ է փորձում հասնել և ի՞նչ գնով: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի բռնապետական համակարգը կպատասխանի այս հարցին սեփական ձախողմամբ»,– գրում է կայքը։

«Այսօր մեր որդիները զոհաբերում են իրենց կյանքը`ալիևյան կլանի բռնապետությունն ու կոռուպցիան պահպանելու համար: Այս օրերին մեր որդիները, նայելով մահվան աչքերին, պայքարում են ոչ թե մեր սուրբ հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար:

Հիմա մենք բարձրացել ենք և պահանջում ենք, որ նրանք պատասխանեն՝ հանուն ինչի՞ են կյանքերը կորցրել մեր երեխաները: Նախևառաջ, մենք պետք է համախմբվենք կեղեքող բռնապետական կլան-խունտայի դեմ և հարցնենք, թե որտե՞ղ են գտնվում մեր նահատակների մարմինները, ինչի՞ կարողացավ հասնել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել: Ոչ ոք մեզ այս հարցերի պատասխանը չի տալիս: Բոլոր սուտ է: Ի՞նչ է ասում երկրի նախագահը: Նա ասում է, որ զոհերի թիվը պետական գաղտնիք է: Նա մեզանից թաքցնում է, թե մեր որդիներից ով է ողջ մնացել, և ովքեր ճանապարհին մահացել են: Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան:

Ալիևը ոչ մի բանի մասին չի մտածում, բացի այն բանից, թե ինչպես պահպանել իր կոռումպացված ռեժիմը մեր որդիների կյանքի գնով: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաները զոհաբերվեն:

Այսօր մեր պարտականությունն է Ալիևից պահանջել մեզ պատասխան տալ:

Եկեք միասնական լինենք: Ոչինչ չպետք է խանգարի մեզ տապալել Ալիևների կլանը, որը զոհաբերում է մեր երեխաների կյանքը և բոլորիս տանում դեպի մահ»,- նշված է հայտարարության մեջ։