Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի իշխանություններն այսօր դրոշակ են դարձրել 32 հայ ռազմագերիների արտահանձնման մասին լուրն ու ներկայացրել որպես մեծ ձեռքբերում, մինչդեռ այդ անձինք պետք է Հայաստան վերադարձվեին ավելի շուտ և բոլորը, այլ ոչ թե մաս-մաս։
Ադրբեջանն այսօր կատարում է քայլեր, որոնք պետք է անհապաղ կատարեր ավելի քան երեք տարի առաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երբ հայկական կողմը «բարեխղճորեն» և հրատապ կարգով մեկը մյուսի հետևից կատարեց իրեն առնչվող բոլոր կետերը՝ առանց կրակոցի թշնամուն հանձնելով Քարվաճառի, Բերձորի, Ակնայի շրջանները։
Փաշինյանի իշխանությունը «բանավոր ըմբռնումներով» թշնամուն նվիրեց անգամ վերոնշյալ հայտարարությամբ չնախատեսված ռազմավարական մի շարք ճանապարհներ, բարձունքներ և դիրքեր, հանքավայրեր Սյունիքի մարզում և այլուր։
Անի Նահապետյան