Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆենոմենալ կերպով ընտրություններից առաջ Նիկոլը հայ գերիներիին անվանում էր «հերոսներ, ովքեր պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար Բաքվի բանտերում» և նշում էր, որ Բաքվի բանտերում կարող են 1-2 ամիս սպասել, որպեսզի նա վերարտադրվի Հայաստանում։ Իր իշխանության վերարտադրումից 5 ամիս անց հայ գերիները դարձան հանցագործներ, որոնք, ըստ Ալեն Սիմոնյանի, այլեւս չկան Հայաստանի իշխանության համար։
Աշխարհի ցանկացած երկրում իշխանության ներկայացուցչի նման հայտարարությունից հետո այդ իշխանությունը չէր կարող գոյութուն ունենալ, բայց ինչպես ասում են՝ մերն ուրի՛շ է... Իր երեկվա ասուլիսի ժամանակ նա ոչ մի խոսք չասաց հայ գերիների մասին, մինչդեռ հպարտորեն հայտարարեց, որ առանց նախապայմանների է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին՝ փորձելով աշխարհին ցույց տալ, որ այս հարցին մոտենում է «քրիստոնեաբար», այսինքն՝ երբ «թշնամին խփում է մի այտին», Փաշինյանը պատրաստ է «շրջվել մյուս այտով» եւս:
Փաշիյանի այս կեղծ ու փարիսեցիական հումանիզմը իրականում միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ ցույց տալ Ադրբեջանին և Թուրքիային, որ Հայաստանում իրենից լավ վարչապետի թեկնածու իրենք չեն կարող գտնել։ Սա ամոթ է այն ազգի համար, որը ընդամենը 100 տարի առաջ անցել է Ցեղասպանության միջով և մեկ դար անց իր արգանդից նման մարդ է ծնել... Եվ սա խոսում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մասին, այլ նաև տեսանելի երեւույթ է ողջ աշխարհի և ազդեցիկ դիտորդների համար։
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից