|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 95 կողմ ձայն:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. հունիսի 23-ին՝ Բրյուսելում:
Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել էր, որ համաձայնագրի կիրառմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծումների վրա: Տեղեկությունների փոխանակումը կարող է իրականացվել հարցման հիման վրա կամ մաքսային մարմինների նախաձեռնությամբ՝ օրինակ՝ ծագման հավաստագրերի, հաշիվ-ապրանքագրերի մեջ առկա տեղեկատվության ճշգրտման նպատակով: