|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով` այն միջպետական պայմանագիր է, որի կողմերն են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները:
Պայմանագիրը նախատեսում է կարգավորել ԵՏՄ անդամ պետություններ երրորդ` ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման և նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները` բացառությամբ այն իրավահարաբերությունների, որոնք, նույն պայմանագրի համաձայն, նախատեսվում է վերապահել ԵՏՄ երկրների ազգային օրենսդրությանը:
Պայմանագրում նաև տեղայնացվել են ներկայումս գործող առանձին մաքսային իրավահարաբերություններ կարգավորող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների դրույթներ` դարձնելով այն մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հիմնական և համապարփակ միջազգային պայմանագիր: