|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ խորհրդարանը քննարկեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Այսօր արդեն ԱԺ-ն միաձայն՝ 95 ձայնով, կողմ քվեարկեց համաձայնագրին:
Հիշեցնենք, որ փաստաթուղթը կանոնակարգում է երկկողմ քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերությունները, խրախուսում դրանց շարունակականությունը: Խոսվում է Եվրամիություն-Հայաստան ընդհանուր սկզբունքների, կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի, էներգետիկայի և տրանսպորտի, շրջակա միջավայրի պաշտպանության, գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության սկզբունքների և ծրագրերի մասին:
Առանձին և հստակ մաս է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման հարցին. համաձայնագիրը վերահաստատում է Եվրամիության հայտարարված հանձնառությունը՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և իրավահավասարության, տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Համաձայնագրով նաև նախատեսվում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցում ԵՄ օրենսդրությանը:
Կուժեղացվի խորհրդարանական վերահսկողությունը տարբեր ոլորտներում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ԵՄ անդամ երկրների հետ ստեղծել խորհրդարանական գործընկերության կոմիտե, որը գործելու է նոր ձևաչափով և ունենալու է ենթակոմիտեներ: Հայկական կողմն ակնկալում է, որ մոտ ժամանակներս Եվրամիության կողմից Հայաստանին կտրամադրվի վիզաների ազատականացման մեկնարկի գործողության ծրագիրը։