Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեղանի վրա այսօր կա այսպես կոչված խաղաղության պայմանագիր, իմ տեղեկություններով բավական առաջ է գնացել եւ մոտ է ստորագրման: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ փաստաթղթում նախկինում կար մի կետ, եթե չեմ սխալվում 9-րդ կետը, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի իրավունքների, անկախության հարցերի մասին, այդ կետն այսօր հանված է ասյդ պայմանագրից, գոյություն չունի, ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա եւ եթե այս բովանդակութամբ է ստորագրվում այդ պայմանագիրը, դրանով մենք փակում ենք Արցախի էջը: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջերս ասաց, որ հայերը պետք է մոռանան Արցախի մասին: Ես կարծում եմ, որ դա անհնար պահանջ է, հայ ժողովուրդը երբեք չի կարող մեռանա Արցախի մասին: Արցախի մոռացում նշանակում է մոռանալ ,եր անցյալը, մեր պատմությունը մեր ողջ մշակութային ժառանգությունը: Արցախը մենք չենք կարող մոռանալ, որովհետեւ Արցախը հայկական հող է: Արցախը երբեք անկախ ադրբեջանի կազմում չի եղել, նույնիսկ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ, իսկ վերջին 30 տարիներին Արցախը եղել է փաստացի քաղաքական միավոր: Պահանջել,որ հայ ժողովուրդը մոռանա Արցախը, դա ուղղակի անհնար է»,- ասում է նա:
Օսկանյանը նշում է, թե խնդիրը նրանում, որ ՀՀ իշխանությունները գնում են դրան եւ այս փաստաթղթի ստորագրումը այս բովանդակությամբ մոռացության է տանում Արցախը:
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ այս պայմանագիրը նրանք ստորագրում են ոչ թե Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ, այլ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության հետ, հայ ժողովուրդը չի կարող մոռանա Արցախը»,-ասում է Օսկանյանը եւ շեշտում, որ Արցախի ժողովրդի վերադարձն իրենց տներ պետք է մաս կազմի այս պայմանագրին, եթե իրոք այն խաղաղության պայմանագիր է:
ԱԳ նախկին նախարարի խոսքով՝ այսօր իշխանությունները ունեն այդ վերջին հնարավորությունը՝ Արցախի հարցը ներառեն այս պայմանագրի մեջ:
«Դա հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նվազագույն իրավունքն է եւ դրա տերն ու տիրականը պետք է լինի ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարությունը պարտավոր է այսօր այդ հարցին տեր կանգնել եւ միակ պայմանը այս կետի ներառումն է, 9-րդ կետը պետք է վերադարձնել պայմանագրի մեջ, որ Արցախի ժողովուրդը միջազգային երաշխիքներով պետք է վերադառնա: Այ դա իսկապես կարող է ինչ-որ առումով խաղաղություն բերել մեր երկու ժողովուրդներին»,- ասում է նա:
Օսկանյանը ինչպես նախկինում, այս անգամ եւս առաջարկեց աշխատել իշխանությունների հետ այդ հարցն օրակարգ բերելու համար՝ նշելով, որ պարզապես կամք եւ ցանկություն է պետք, այլ ոչ թե իշխանությունը պահելու նեղ հաշվարկներ: