Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթը՝
«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մտավոր պատերազմի մասին, որը մեր թշնամիները մղում են մեր դեմ։ Այն ավելի ակտիվորեն սկսեց իրականացվել 2018 թվականի այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո և սկսվեց կրթական բարեփոխումներից, երբ մեր դպրոցական կրթական համակարգը սկսեց հարմարեցվել ուրիշի կանոններին ՝ զրկելով այս համակարգը ինքնուրույնությունից: Մեր կրթությունն անընդհատ ցնցվել է բարեփոխումներից:
Դրանք մեծ համբավ են բերում այդ բարեփոխումների, կրթության մասին այս կամ այն օրինագծի հեղինակներին, ովքեր շարունակում են քանդել մեր կրթական համակարգը: Պատահական չեն մեր կրթական համակարգի խնդիրները. Դրանք համակարգային են։ Տպավորություն է ստեղծվում, որ այս խնդիրները ոլորտից անտեղյակ, անգրագետ մարդկանց գործունեության արդյունք է։ Ոչ,այս ամենը հեռատես ու հասկացող անհատների աշխատանքի արդյունք է։ Միայն թե նրանք իրենց առջեւ տարբեր նպատակներ են դնում։ Ոչ թե կրթության որակի բարելավում, ոչ թե երկրի քաղաքացիների համար դրա հասանելիության մեծացում, այլ կրթական համակարգի դեգրադացիա, փլուզում։
Կեղծ բարեփոխիչները դպրոցը ստանձնեցին առաջին հերթին հենց այն պատճառով, որ մարդիկ, ովքեր նախանշում էին մեր երկիրը որպես մասնատման և կլանման նպատակ, հասկանում էին,որ եթե ուզում ես փոխել երկիրը կամ ընդհանրապես ոչնչացնել այն, ապա պետք է վերափոխես մեր կրթական համակարգը։ Առաջին համազարկը հենց դպրոցին էր ՝ ուսումնական ծրագրին,ազգային դաստիարակությանը,ուսուցչին և նրա հեղինակությանը: Որովհետև դպրոցի միջոցով կարելի է փոխել մարդկանց մտածելակերպը, աշխարհայացքը,արժեհամակարգը։
Հասարակության բարոյական և հայրենասիրական համախմբման գործում առանցքային դեր է հատկացվում կրթությանը։ Դպրոցը միակ սոցիալական ինստիտուտն է, որի միջոցով անցնում են Հայաստանի բոլոր քաղաքացիները: Անձի արժեքները, իհարկե, առաջին հերթին ձեւավորվում են ընտանիքում, բայց անձի առավել համակարգային, հետևողական և խորը բարոյահայրենասիրական զարգացումն ու դաստիարակությունը տեղի է ունենում կրթության ոլորտում։ Դրա համար էլ հենց դպրոցում պետք է կենտրոնացած լինի ոչ միայն մտավոր, այլև աշակերտի հոգևոր, մշակութային կյանքը։ Հիմնական արժեքները պետք է ընկած լինեն դպրոցական կյանքի հիմքում։ Բարոյական և հայրենասիրական դաստիարակությունը աշակերտի ներդաշնակորեն զարգացած անհատականության երկու հիմնական բաղադրիչներն են։ Բարոյական նորմերը ձևավորվում են, առաջին հերթին, հայրենասիրության վրա․ դա ոչ միայն սեր է հայրենիքի նկատմամբ, այլ ինքնագնահատականի զգացում է, ազնվականություն և սեփական երկրի բարօրության համար աշխատելու և արարելու ձգտում»: