Այլասերվածության, անբարոյականության, դավաճանության քարոզիչ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության շահերը չեն համընկնում։
ՔՊ-ական բանդան իշխանազավթումից հետո ՀՀ-ի հպարտ քաղաքացիներին խոստացավ տնտեսական աճ, պայքար մենաշնորհների և օլիգարխիաների դեմ, բարգավաճում, ներդրումներ, կոռուպցիայի և թալանի դեմ պայքար․․․․
Ի՞նչ ենք ստացել այս չորս տարիների ընթացքում՝ թռիչքաձև գների աճ, նոր օլիգարխիաների կայացում, աղքատության աճ, նոր մենաշնորհների ձևավորում, հազարավոր զոհեր, տարածքային կորուստ և անվերջ ազգահին շահերի ոտնահարում։
Այս իշխանությունները պլանավորված և խորամանկորեն մեր տուն պատերազմ բերեցին։ Այսօր էլ, օգտվելով Հայաստանի վախկոտ իշխանությունների անընդունակությունից, մեր թշնամիները հերթական քայլերն են նախաձեռնում՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։
44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ի թուլամորթ իշխանությունը ոչ միայն փլուզեց Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, այլև մինչ օրս շարունակում է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությունը, նպաստում է մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու պրոցեսին:
Ամոթալի խաղաղության գինը խայտառակությունն է ...
Ոչ մի պետական ղեկավար չդավաճանեց իր երկրին այնպես, ինչպես Հայաստանին դավաճանեց Փաշինյանը։ Ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանի և ՔՊ-ական ոհմակի նման պոպուլիստների և ծաղրածուների ռեժիմները նաև արնախում են...
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս: Էլ ի՞նչ պետք լինի, որ մարդիկ հասկանան՝ գործող իշխանությունները դավաճանել են։ Մենք պետք է կարողնանք համախմբվել և այս խայատառակ իրավիճակից դուրս գալ, հակառակ դեպքում` Հայաստան չի լինելու։
Ո՞ւր կորավ մեր արժանապատվության զգացումը, պատիվը, հայրենասիրությունը․․․ Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հեռացումով։ Մենք միասին կարող ենք կանխել այս ամենը։ Մենք պետք է հաղթանակած դուրս գանք այս իրավիճակից։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ