|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Այս օրերին տեղեկություններ ենք ստանում, որ տեղական ինքնակառավարման մարմիններում, նաև մարզպետարաններում բավականին դժգոհություններ կան: Ճիշտ է, դրանք առայժմ բավականին «խուլ» են, բայց այնքան թույլ չեն, որ նկատելի չլինեն: Ի թիվս մի շարք այլ խնդիրների, դժգոհությունները հիմնականում կապված են նրա հետ, որ «ստուգումներից աչք չեն բացում», «ով տեղից վեր է կենում, ստուգումներ է նախաձեռնում»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում ևս նոր ստուգումներ են սպասվում, որոնք հատկապես խոշորացված համայնքներում բավականին ծավալուն կլինեն:
Կան տեղեկություններ, որ սա կապված է Տիգրան Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ։ Բանն այն է, որ նա կոորդինացնում է «մարզային բլոկը», և, ինչպես հայտնում է թերթի կառավարական աղբյուրը, այդքան էլ հարթ չեն նրա և մարզպետների մեծ մասի հարաբերությունները։ Ըստ տեղեկությունների, նոր ստուգումները լինելու են հենց նորանշանակ փոխվարչապետի «խոշորացույցի» ներքո, ինչը հնարավորություն կտա նրան՝ ՏԻՄ-երի վրա իր ազդեցությունն ամրապնդել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում