|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա օգոստոսի 29-ին Տաշիր կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն էր գրել իր ՖԲ էջում, «չնախատեսված կանգառ» էր կատարել «Երեմյան Ֆարմ» անասնաբուծական համալիր:
Չնայած Փաշինյանը ոգևորված գրառում էր կատարել, թե «մասնավորի կողմից ծրագրի նպատակով իրականացվում է 31 մլն դոլարի ներդրում», այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, նա առանձնապես ոգևորված չի եղել տեսածով ու բավական զարմացել է, որ իրեն համոզել են այցելել մի տեղ, ուր ընդամենը 300-400 խոշոր եղջերավոր անասուն կա:
Այս հանգամանքը նրան կասկածելի է թվացել, առավել ևս, որ նշյալ ընկերությունը բավական տենդերներ է շահում, այդ թվում՝ մեկ անձից գնումով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ներքին կարգով հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչի՞ համար են իր մոտ այդպես ակտիվ «ռասկրուտկա անում» Դավիթ Երեմյանին: Թերթի տեղեկություններով, նրան զեկուցել են, որ մի քանի «կարկառուն» քպականներ նշյալ ընկերության ռեստորաններում, ի մասնավորի՝ «Լիվինգսթոնում», «հաց ուտելու» կայուն «լիմիտներ» ունեն:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, սա պարզապես ափերից հանել է Փաշինյանին, որն ասել է, թե ոչ ոք «այդ տղայի» հետ կապված իր մոտ այլևս չմտնի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում