Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների ներկայիս նպատակն է նրան «ռազմավարական առումով շահավետ բանակցային դիրքում» դնելը։ Այս դիրքից երկիրը պետք է բանակցի պուտինյան ռեժիմի հետ իր «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» շուրջ։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով գերմանական կառավարական շրջանակների տեղեկատվությանը։
«Սպիտակ տունը և գրասենյակը համակարգում են այս հարցը», - հայտնել են գերմանական կառավարական շրջանակները:
Ընդ որում, ԱՄՆ-ի և Գերմանիայի քաղաքական առաջնորդները մտադիր չեն ուղղակիորեն համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին բանակցությունների անհրաժեշտության մեջ։ Փոխարենը երկու երկրներն էլ, որպես Ուկրաինային զենքի խոշորագույն մատակարարներ, որոշել են այլ կերպ վարվել։
Գերմանիան և ԱՄՆ-ն ծրագրում են Կիևին մատակարարել հենց այն սպառազինությունը և այն քանակությամբ, որը թույլ կտա ուկրաինական բանակին պահել ներկայիս ճակատը, բայց հնարավորություն չի տա հետ գրավել Ռուսաստանի կողմից գրաված տարածքները։
«Զելենսկին ինքը պետք է հասկանա, որ այսպես չի կարող շարունակվել։ Նա պետք է իր կամքով դիմի իր ժողովրդին և բացատրի, որ բանակցություններն անհրաժեշտ են», - հայտարարել է Գերմանիայի կառավարությունը: