|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Թեհրանի հետ առանց նախապայմանների: Այս մասին նա ասել է Պարսից ծոցում ստեղծված ճգնաժամի ֆոնին, Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ այցից առաջ. տեղեկացնում է BBC-ն:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ Ռիադում եւ Աբու Դաբիում կքննարկի Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծելու հնարավորությունները՝ նշելով, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ԱՄՆ-ի հզոր դաշնակիցներն են Իրանի ներկայացրած մարտահրավերների դեմ պայքարում:
ԱՄՆ պետքարտուղարը մեկ անգամ եւս նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Թեհրանի հետ առանց նախապայմանների: «Մենք պատրաստ ենք բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների: Նրանք գիտեն, թե որտեղ մեզ փնտրեն: Ես վստահ եմ, որ այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն համագործակցել մեզ հետ, մենք կսկսենք երկխոսությունը»,- ասել է նա: