կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-14 17:16
Քաղաքական

Ամեն ինչ էդքան էլ վատ չէ․ ԱԻՆ պաշտոնյան՝ երկրաշարժի մասին

Մեր մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որոնց նպատակն է  երկրաշարժի հնարավոր ազդեցութունների ուսումնասիրությունը․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

«Հետցնցում արդեն կա։ Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է»,- ասաց Սոս Մարգարյանը՝  նշելով, որ հետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին։

Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։

«Սա սովորական երկրաշարժ է, բայց քանի որ մագնիտուդը բարձր է,  շատ մարդ զգացել ու վախեցել է։ Ամեն ինչ էդքան էլ վատ չէ»,- ասաց ԱԻՆ պաշտոնյան։