կարևոր
3061 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-23 21:08
Քաղաքական

Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել. Աշոտյանի գործով տուժողը հրաժարվում է իր կարգավիճակից

Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել. Աշոտյանի գործով տուժողը հրաժարվում է իր կարգավիճակից

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։

Մարթա Սիմոնյանի պաշտպանը միջնորդեց վերացնել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, քանի որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի և պետք է մեկնի արտերկիր: Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ, պահանջելով մերժել միջնորդությունը։ Դատարանը, լսելով կողմերին, որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը՝ վերացնելով Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։

Գալինա Հարությունյանը նշեց, որ ցանկանում է հրաժարվել տուժողի կարգավիճակից: Աշխատանքից ազատվել եմ 2013թ.-ին, իսկ այն ինչ քննվում է այս դատարանում, տեղի է ունեցել դրանից հետո, ասաց նա:

«Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել»,- ասաց Գալինա Հարությունյանը:

Մեղադրող դատախազը առարկեց: 

Միջնորդության վերաբերյալ որոշում այդպես էլ չի կայացվել։

Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։