|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ քննչական կոմիտեում կհարցաքննվի վաղը:
Ավելի վաղ Մամիջանյանն ինքն էր հայտնել՝ հարցաքննության հրավիրվելու մասին։
Վարույթը վերաբերում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածին (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը):
Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել են սույն թվականի սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորի ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը: