Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազայի հատվածում առնվազն 2,2 միլիոն մարդ պարենային հրատապ օգնության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ):
«Գոյություն ունեցող սննդի համակարգերը վերանում են: Կարիքավորներին օգնելու համար ՊՀԾ-ին և մեր գործընկերներին անհրաժեշտ են ավելի լավ հասանելիություն և ռեսուրսներ, ինչպիսիք են վառելիքը, գազը և կապը», - գրել է կազմակերպությունը X սոցիալական հարթակում:
ՊՀԾ-ի գնահատումներով՝ պարենային և դրամական օգնություն է տրամադրվել ավելի քան 700 հազար պաղեստինցիների Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։ Ավելի վաղ կազմակերպությունն ուշադրություն էր հրավիրել այն բանի վրա, որ հակամարտության սկզբից ի վեր Գազա է մտնում անհրաժեշտ պարենի ընդամենը 10%-ը:
Տարածաշրջանում իրավիճակը սրվել է հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում կա առնվազն 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։