Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը: Ճիշտ է` այն առաջին պլան բերվեց ռազմագերիների հայրենադարձման ֆոնին, սակայն նպատակը լրիվ այլ տեղում է:
Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիվ ապարատով հնարավորություն է ստանալու խմբագրել պատմությունն ու այն մեծ դավաճանությունը, որն իր թիմի հետ իրականացրել է:
Նոր կետից, նոր էջից կամ զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև այն լծակները, որոնք քպ-ն ունի, բնականաբար, ժամանակավոր են:
Խնդիրն այն է, որ պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ցավոք, ֆիքսելու է նոր տարածքային զիջումներն ու պետականությանը հասցված ծանր հարվածները:
Իշխանության բռնած գծի պայմաններում նախկին իշխանություններին, առանձին պետական և ռազմական գործիչներին ուղղված քարոզչությունը պատմություն կեղծելու նպատակ ունի»: