|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները Կովկասի տարածաշրջանում իրադրության կայունացման համար։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սիդորովն այդ մասին ասել է նոյեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ես չեմ կարող դատել, թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները: Կարծում եմ, որ նրանք կձեռնարկեն բոլոր միջոցները կայունացնելու իրադրությունը կովկասյան հողում՝ նաև Հայաստանում, և հարակից պետություններում», - նշել է Սիդորովը։
Նա հավելել է, որ միջոցառումներն առաջարկվել են դեռևս 2022 թվականին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության պատվիրակության՝ Հայաստանում կատարած աշխատանքի արդյունքների հիման վրա: