|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ադրբեջանա-վրացական սահմանի մաքսային անցակետում վերջին օրերին բեռնատարների մեծ կուտակում է նկատվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA տարածաշրջանային բյուրոն, վրացական կողմում՝ Մառնեուլիի ուղղությամբ, հարյուրավոր բեռնատարներ կան կուտակված։
Կարմիր կամրջի անցակետը, որը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանին, տարածաշրջանի հիմնական բեռնափոխադրման ուղիներից մեկն է։ Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ են անցնում դրանով։ Վերջին օրերին անցակետի վրացական կողմում բեռնատարների կուտակում է նկատվել։ Բեռնատարները հերթում կանգնած են Վրաստանի տարածքում։
Սահմանին տիրող իրավիճակը հատկապես վնասակար է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդների համար։ Նրանք ասում են, որ սահմանին սպասելը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում տեղափոխվող բեռի համար և լրացուցիչ ծախսեր՝ վարորդների համար։