|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարաձգելու մասին օրինագիծ է ուղարկվել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
Օրինագծի համաձայն՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը շարունակվում է Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում։
Ընդգծվել է, որ Ռուսաստանի հետ համատեղ դիտորդական կենտրոնում «Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի աշխատանքի շարունակությունը տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ և կառուցողական դերի և նրա ազգային շահերի պահանջն է»։
Օրինագիծը թույլ է տալիս 2023 թվականի նոյեմբերի 17-ից մեկ տարով երկարաձգել թուրքական բանակի գտնվելու ժամկետը Ադրբեջանի տարածքում։