Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճապոնիան կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի տնտեսության վերականգման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրայի՝ կառավարական փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ արած հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ ճապոնական «Կյոդո» գործակալության՝ նիստի սկզբում նախարարը հայտարարել է այն մասին, որ արտակարգ դրության ռեժիմը, որը երկրի տարածքում գործում է ապրիլի 16-ից, կդադարեցվի 39 պրեֆեկտուրաներում: Ռեժիմը նախկինի պես կգործի Հոկայդոյում, Տոկիոյում, հարևան Սայտամայում, Տիբեում, Կանագավայում, ինչպես նաև Կիոտոյում, Օսակայում, Հյոգոյում:
«Ամբողջ երկրում վարակումների կրճատման միտում կա: Վերջերս 39 պրեֆեկտուրաներում կորոնավիրուսով վարակմամբ պայմանավորված իրավիճակը հասել է մարտի կեսերին գրանցված ցուցանիշին, երբ նոր էր սկսվել վիրուսի տարածումը»,- հստակեցրել է նա։