Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղվա նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու» որոշման նախագիծը, որով նախատեսվում է եւս 10 տարով երկարացնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:
Համաձայն ներկայացված նախագծի` ատոմակայանի շահագործումը երկարաձգելու աշխատանքները ֆինանսավորելու համար կառավարությունը մտադիր է Ռուսաստանից վարկ ներգրավել: ՀԱԷԿ-ի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, եւ շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը կկազմի 300 միլիոն դոլար, իսկ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները կիրականացնի ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը։ Ընդ որում` 2016թ. հետո` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմ»-ին:
Որպես որոշման անհրաժեշտություն` նախագիծը ներկայացնող` էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նշում է, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, միևնույն ժամանակ` ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, իսկ երկրի էներգետիկ անկախության և անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման` 300 միլիոն դոլար արժողությամբ ծրագրով` ներգրավված վարկային միջոցներից 40 միլիոն դոլարը կծախսվի հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների, 180 միլիոն դոլարը' նոր սարքավորումների պատվիրելու համար, եւս 80 միլիոն դոլար էլ ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։
Թեեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը չի բացառում, որ ընդհանուր աշխատանքների արժեքը կարող է աճել եւս 20 տոկոսով: