Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտորնում շրջայցի ու մարդկանց հետ զրուցելու ժամանակ։
Քաղաքացու հարցին՝ եթե աշխատատեղերը բացվել են, բայց տրանսպորտը չի աշխատում, ինչպե՞ս է կարգավորվելու այդ գործընթացը, վարչապետն ասաց. «Դե հիմա ուզում ենք բացել»։
Փաշինյանը նշեց, որ իր ճանաչած մարդկանցից հինգ-վեց հոգի վարակվել են։
«Եթե Աստված չանի մեկը վարակված լինի, բոլորդ կվարակվեք։ Թե՞ դուք էլ եք մտածում, որ սուտ է ու սարքած է»,- ասաց Փաշինյանը՝ մոտենալով քաղաքացիների մի խմբի, որոնք չէին պահպանում սոցիալական հեռավորությունը և չունեին բժշկական դիմակներ։
«Չէ, բարեկամ ունենք Մոսկվայում, արդեն հիվանդացել է։ Հայաստանում չունենք ծանոթ դեռ, որը հիվանդացել է»,- ասաց քաղաքացիներից մեկը և խնդրեց վարչապետին խստացնել արտակարգ դրության ռեժիմը։
«Ուզում ենք խստացնել, որ փողոցում առանց դիմակի թույլ չտրվի դուրս գալ։ Հիմա որ ձեզ դիմակ չունենալու համար տուգանեին, մտքում ինձ հայհոյելու էիք չէ՞»,-հակադարձեց վարչապետը։
Քաղաքացին ասաց, որ իրենք չեն հայհոյի, բայց կլինեն հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կհայհոյեն։
Մանրամասն՝ տեսանյութում․