կարևոր
5092 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-06 19:54
Հասարակություն

Պատգամավոր Մհեր Մելքոնյանը հանդիպել է Շիրակի մարզի հունական համայնքի նախագահի հետ

Պատգամավոր Մհեր Մելքոնյանը հանդիպել է Շիրակի մարզի հունական համայնքի նախագահի հետ

Նոյեմբերի 6-ին հանդիպել եմ Շիրակի մարզում գործող «Էլլադա» հույների համայնք հասարակական կազմակերպության նախագահ Կենսաբեր Իսպիրյանի (Լազարև) հետ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը: 

«Կազմակերպության նախագահը մանրամասն տեղեկություն փոխանցեց մարզում գործող հունական համայնքի մասին, տարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև պատմեց առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին։

Զրույցի ընթացքում հետաքրքրվեցի մարզում ապրող հունական համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեցի հետամուտ լինել եւ աջակցել դրանց լուծմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս կազմակերպել նման հանդիպումներ»,- հայտնել է պատգամավորը։