|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մայիսին առևտրային համաձայնագրի կնքման հնարավորությունը կասկածներ է առաջացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, ըստ որի` նոր մաքսեր են սահմանվում չինական ապրանքների համար: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
«Դեպի կոշտ գիծ ուղղվող շրջադարձը հակասում է վերջերս վարչակազմի արտահայտած լավատեսությանը, ինչն էլ խափանում է այս շաբաթ բանակցությունների հնարավոր եզրափակիչ փուլի ծրագրերը»,- նշված է հրապարակման մեջ:
Նախագահ Թրամփը հայտարարել է նաև, որ արդեն ուրբաթ օրվանից ցանկանում է մաքսեր սահմանել մինչ այդ տուրքերով չհարկվող` 325 միլիարդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի համար: Նա այդ մասին ասել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի ղեկավարած` չինական ներկայացուցչական առևտրական պատվիրակության հետ հանդիպման նախօրեին:
Համաձայն լրատվամիջոցների աղբյուրների`նոր սակագների վերաբերյալ հայտարարությունից հետո այցը կարող է չկայանալ նշանակված ժամկետին, այն է` մայիսի 8-ին:
Նոր մաքսերի սահմանման պատճառը հավանաբար այն է, որ Թրամփը կարծում է, թե չինական կողմը փորձում է փոփոխություններ մտցնել գործնականում արդեն պատրաստ համաձայնագրի մեջ: